Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

31 մայիս 2023 14:50

Կոտրել են «Հայփոստի» դռան ապակին և գողացել զինվորի համար նախատեսված հանգանակության արկղի գումարը

Այսօր՝ մայիսի 31-ին, հերթական անգամ թալանել են «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի 4/2 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0082 փոստային բաժանմունքում գողություն է տեղի ունեցել։
 
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ այդ, ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ա․ Բագրատյանը, Կ․ Պատուրյանը ծառայության ընթացքում «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում լսում են հակաառևանգման ձայնային ազդանշան։Ա․ Բագրատյանը, Կ Պատուրյանը շարժվում են ձայնի ուղությամբ և հայտնաբերում փոստային բաժանմունքի մուտքի դռան ապակին կոտրված, ու այդ մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին։Ահազանգով ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը քարով կոտրել է մուտքի դռան ապակին, մտել ներս և գողացել օպերատորական սեղանի վրա դրված, զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղում եղած գումարը, ապա դիմել փախուստի։ Դեպքի փաստով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր