Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

31 մայիս 2023 15:11

Երևանում քաղաքացին իր բնական կարիքները հոգում է հասարակական վայրում՝ Օղակաձև զբոսայգում, իսկ Ավինյանն ու թաղապետերը դեռ քննարկում են զուգարանների հարցը

Մինչ Երևանի քաղաքապետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարները, իրար հերթ չտալով, հայտարարում են թե մայրաքաղաքում հրատապ լուծվելու է զբոսայգիներում հասարակական զուգարանների խնդիրը, բազմաթիվ քաղաքացիներ, երբ բնական կարիք են ունենում, չգիտեն՝ որտեղ այն բավարարեն։
Այսօր՝ մայիսի 31-ին, մի կին Երևանի կենտրոնում իր բնական կարինքները հոգաց Երվանդ Քոչարի վրա գտնվող Օղակաձև այգում, ծառի տակ։Մնում է՝ այս հրապարակումից հետո Տ․ Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները խելք-խելքի տան ու, գոնե, քաղաքի կենտրոնում շտապ լուծեն պետքարանների հարցը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ամռան հետ կապված՝ Հայաստանում և մասնավորապես՝ Երևանում ավելացել է զբոսաշրջիկների թիվը։
Իսկ եթե հարցը չլուծվի, ու մարդիկ իրենց բնական կարիքները հոգան այս եղանակով՝ ծառերի տակ, ապա քաղաքապետարանը կարող է էլ ծառահատումներ չանել, ծառերն իրենք իրենց կչորանան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր