Ո՞րն է«Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագրի ստորագրման նպատակը . «Փաստ»

Հուշագրի ստորագրումը, Գալստյանի խոսքով, բխում է ՀՀ իշխանությունների քայլերից, որոնք նաև Արցախն ու Հայաստանը միմյանցից մասնատելու խնդիր ունեն։ «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կյանքի կոչվող չարաբաստիկ ծրագրի խնդիրներից մեկը Արցախ-Հայաստան մասնատումն է։ Այդ ծրագիրը կարելի է վիժեցնել միայն մի ճանապարհով՝ միասնական համագործակցություն, համախմբումներ՝ հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Միասնականության գաղափարի կողմնակից ուժերը՝ լինի կուսակցություն, շարժում, պետք է իրար հետ գործեն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Նման հուշագրերով փորձում ենք հանրությանը ցույց տալ, որ Հայաստան ասելով՝ չենք հասկանում Նիկոլ Փաշինյանին ու իր խունտային, Արցախ ասելով՝ օրվա իշխանություններին։
Պետք է կարողանանք առավելագույնս համագործակցել, դրանով իսկ համախմբվել և դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։ Ազգային շահով առաջնորդվող քաղաքացիները, գործիչները, հեղինակություն վայելող անձինք բոլոր հնարավոր շերտերով պետք է փորձեն համագործակցել»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետք է օրվա իշխանություններին ցույց տալ, որ միասնական ենք։ Խոսելով հուշագրից բխող գործողությունների պլանից՝ նա նշեց, որ Արցախում ու Հայաստանում բոլոր հարցերում պետք է համահունչ, մեկը մյուսին ոչ թե հակառակ, այլ լրացնող քայլեր արվեն։
«Եթե Արցախում մենք ինչ-որ քայլեր ենք նախաձեռնում, ապա դրանք պետք է տեղափոխվեն Հայաստան, եթե Հայաստանում են քայլեր նախաձեռնվում, պետք է տեղափոխվեն Արցախ։ Եթե պետական մակարդակով փորձում են չեզոքացնել կապերը, հասարակական մակարդակով հակառակը պետք է անենք, որն իրենց այդ պառակտիչ գործողությունները վերջնանպատակին չհասնեն։ Պետք է վիժեցնել ժողովրդին կիսելու իրենց ծրագիրը. մեր փրկությունը դա է լինելու»,-ասաց Գալստյանը»։