Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

01 հուն 2023 10:32

Ինչո՞ւ հանկարծ չեղարկվեց Նիկոլ Փաշինյանի՝ Քիշնևի հայ համայնքի հետ հանդիպումը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը չեղարկել է հանդիպումը Քիշնևի հայ համայնքի հետ։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Մոլդովայի Քիշնևի հայկական սփյուռքի համայնքի ղեկավար Վեներա Մուշեղը։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե հանդիպումը ինչու է չեղարկվել, սակայն որոշ մանրամասներ հայտնեց։


«Հանդիպմանը ներկայացվածների շարքում ամենաառաջինը իմ անունն է նշված եղել՝ որպես մեր սփյուռքի համայնքի ղեկավար, սակայն անվանս վրա գիծ են քաշել ու հայտարարել, որ ես կատեգորիկ չպետք է ներկա գտնվեմ։ Ես էլ ասել եմ, որ ես եմ այստեղ հայությունը ներկայացնումո՞նց չպիտի մասնակցեմ։ Ես հարցեր ունեմ իրեն տալու, ինչու չպիտի մասնակցեմ»,-ասաց Վեներա Մուշեղը։


Մոլդովայի հայկական սփյուռքի ղեկավարը տեղեկացրեց, որ զգուշացրել է, որ եթե նույնիսկ իր մասնակցությունն անընդունելի են համարում՝ ոչ ոք իրեն չի կարող կանգնեցնել և զգուշացրել է՝ փորձ չանեն խանգարել իրեն։


«Ասեցի՝ թող համարձակվի մեկը կանգնի ասի՝ չեմ թույլատրում։ Մոտ մեկ ժամ առաջ՝ քառասուն րոպե առաջ, զանգեցին ասեցին հանդիպումը չի լինելու ։ Հանդիպումը լինելու էր Մանուկ Բեյ Միրզոյանի տուն-թանգարանում, որը հայկական համայնքին ես եմ վերադարձրել՝ Մոլդովայի նախորդ վարչապետի օգնությամբ։ Հանդիպումը պետք է այնտեղ կայանար՝ ամսի երկուսին՝ ժամը տասին։ Զանգում են, ասում, Մուշեղովնա, հանդիպումը չի լինելու, հրաժարվել են, չեն ուզւոմ համայնքի հետ հանդիպել»,-տեղեկացրեց վերջինս։


Վեներա Մուշեղը ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ՔԻշնև է ժամանել կնոջ և դստեր հետ ու ասաց, որ դեռևս չեն որոշել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու։ Նա չբացառեց նաև, որ միգուցե հանդիպումը չեղարկելու մասին լուրը հատուկ է արվել, որպեսզի հետո Փաշինյանն իր համակիրներով կարողանա հանդիպում ունենալ՝ զերծ մնալով անհարմար հարցերից ու իրավիճակներից»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր