Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր          Տեսանյութ. Եթե չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության       Դատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնուն    

01 հուն 2023 18:05

Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ

Պաշտոնը թողնելուց հետո Նիկոլ Փաշինյանը կունենա գրասենյակ, որի աշխատողները աշխատավարձ կստանան պետական բյուջեից: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կարգը, որով սահմանվել են ստեղծվելիք գրասենյակի գործունեության պայմանները։

Ըստ այդմ գրասենյակը կունենա 3 աշխատակից,որոնց աշխատավարձերի տարեկան ֆոնդը կազմելու է 14,8 մլն դրամ չհաշված պաշտոնաթող վարչապետի կոնսաթոշակը։ Այսինքն՝ միջինում կես միլիոն դրամ կստանա յուրաքանչյուր աշխատակից։

Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարը ևս կփոխհատուցվի պետբյուջեից՝ տարեկան առավելագույնը 2 մլն դրամի չափով։

Նախնական հաշվարկով՝ նախագիծը պետական բյուջեի ծախսերը տարեկան կտրվածքով կավելացնի 15,8 մլն դրամով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր