Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, անգամ, երբ դրան անվանում են «Թրամփի ճանապարհ»          Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ    

02 հուն 2023 18:47

Հիմա ամենավտանգավոր կետը դարձել է Ստեփանակերտը.Եթե թշնամին գրավի կառավարական փողոցը, ապա կճաքի ամբողջ Արցախը

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ամենավտանգավոր կետը դարձել է Ստեփանակերտը։ Թշնամին հնարավոր է Շուշիից մեծ քանակի հատուկ նշանակության ուժերով կտրուկ մտնի Ստեփանակերտ։ Եթե նրան հաջողվի գրավել Ստեփանակերտի կառավարական փողոցը՝ Վերածննդի հրապարակը, ապա կճաքի ամբողջ Արցախը։

Արցախի վրա ամբողջական հարձակումը կբերի հումանիտար աղետի, որը ոչ Ալիևին է պետք, ոչ Հայ դավաճաններին, ոչ Արևմուտքին, ոչ Ռուսներին։ Իսկ այսպես՝ միայն լոկալ ռազմական օպերացիա իրականացնելով ոչ ոքի խղճին ցեղասպանության բեռ չի մնա։
Ալիևը միջազգային խաղացողներից քարտ-բլանշ է ստացել, չեմ կարծում նա պահը բաց է թողնելու։
Արցախում զորահավաք է պետք իրականացնել և պատրաստվել վաթարագույնին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր