Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»          Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները. «Ժողովուրդ»       Իրանն այնպիսի զինատեսակներ ունի, որոնցով հնարավոր է խոցել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները    

02 հուն 2023 15:04

Հունիսի 12-ին Երկրին է մոտենում «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդը

Երկրին է մոտենում 300-800 մետր տրամագծով 1994 XD անունն ստացած աստերոիդը, որն իր չափերի պատճառով դասվում է «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդների շարքին։ Սակայն անհանգստանալու կարիք չկա․ ինչպես հայտարարել է Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունը, այն ոչ մի վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։

1994 XD աստերոիդը Երկրի կողքով կանցնի հունիսի 12-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04:53-ին: Այն ընթանում է վայրկյանում 21 կիլոմետր արագությամբ և Երկրին կմոտենա մոտ 3,16 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այս հեռավորությունը գրեթե ութ անգամ ավելի է, քան Երկրի և Լուսնի միջև ընկած տարածքը:

Մոսկվայի պլանետարիումը բացատրել է, որ օբյեկտը համարվում է պոտենցիալ վտանգավոր, եթե այն հատում է Երկրի ուղեծիրը 7,5 միլիոն կմ-ից պակաս հեռավորության վրա, իսկ օբյեկտի տրամագիծը գերազանցում է 100-150 մետրը։

1994 XD աստերոիդը Արեգակի շուրջ մեկ պտույտ է կատարում 1313 երկրային օրվա ընթացքում և Արեգակից հեռանում է առավելագույնը 609 միլիոն կմ և մոտենում 93 միլիոն կմ։

Վերջերս Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Քեյրնսի օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես էր երկնաքարը պայթել երկնքում՝ վառ կանաչ լույսով լուսավորելով գիշերային երկինքը։ Մինչև 1 մետր չափերի երկնաքարը սլացել էր մինչև 150,000 կմ/ժ արագությամբ:

Երկնաքարի ընկնելու մեկ այլ դեպք էր տեղի ունեցել այս տարվա փետրվարի 13-ի գիշերը, երբ Լա Մանշի ուղղությամբ պայթել էր ժամեր առաջ հայտնաբերված երկնաքարը, որի մասերն ընկել էին Լա Մանշի նեղուցը։ Թեև երկնաքարը փոքր էր, այն, այնուամենայնիվ, կարող էր վնասել շենքերը կամ մարդկանց, եթե ընկներ խիտ բնակեցված որևէ վայր։ Գիտնականները համարում են, որ մեր մոլորակի համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում 100-140 մետրից ավելի տրամագիծ ունեցող երկնաքարերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր