Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

03 հուն 2023 12:31

Նրանք ամեն կերպ փորձում են լարել ներքաղաքական իրավիճակը, օգտագործելով դժգոհ ցանկացած խմբակ, այս դեպքում զոհված ծնողներին

Լյովա Եղիազարյանը գրում է.


Ռուսատանի դեսպանատան մոտ գնալը, ֆաշիստ նախագահին խնդրելը, նրան Հայաստանից բողոքելը, Միկա Բադալյանի ակտիվ լուսաբանելը խոսում է այն մասին, որ այս մի քանի ծնողների բողոքը կառավարվում է ոչ միայն տեղական շարասյան, այլև ռուսական ծառայությունների կողմից;


 
Սա չափազանցություն չէ։ Ռուսական պաշտոնյաների լկտի պահվածքը,նրանց հոխորտալը առարկայական դրսևորում պետք է ունենա Հայաստանում։
Նրանք ամեն կերպ փորձում են լարել ներքաղաքական իրավիճակը, օգտագործելով դժգոհ ցանկացած խմբակ, այս դեպքում զոհված ծնողներին։


Տեսեք, թե ովքեր են հովանավորում ու քաջալերում ու ամեն ինչ պարզ կլինի։
Իհարկե, ժողովուրդը ոչ թե անտարբեր է, այլև լավ հասկանում է, թե որտեղ է թաղված շան գլուխը; Հույսեր չփայփայեք, ժողովուրդը ձեզ չի միանա։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր