«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

03 հուն 2023 17:49

Հայաստանի դեմ գործել է շատ ավելի լայն ճակատ.որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու

«Մեզանում ակտիվացել են որոշ նատօյամետ շրջանակներ, որոնք, ելնելով իբր գործնապաշտ (պրագմատիկ) նկատառումներից, Արցախի հայությանն առաջարկում են կտրուկ իջեցնել իր սուբյեկտայնության մակարդակը հօգուտ Ադրբեջանի՝ ըստ էության, հոժարակամ կրկնօրինակելով անվերջ զիջումների դիմելու փաշինյանական կործանարար ուղին։ Ըստ նրանց, Արցախը, մասնավորապես,

1. պետք է հրաժարվի ոչ միայն իր անկախությունից, այլև որևէ հստակ կարգավիճակի պահանջից,

2.Պաշտպանության բանակն այլևս «բանակ» չկոչի, անվանապես նրա կարգավիճակը նույնպես իջեցնի և այն համապատասխան «բարեփոխումների» ենթարկի՝ միանգամայն կանխատեսելի ծանր հետևանքներով հանդերձ։

Բնականաբար, այս զիջումներն Արցախին որևԷ բան չեն տալու, բացի ժողովրդի ոգին վերջնականապես կոտրելուց և Բաքվի հայասպանական քաղաքականությանը լրացուցիչ խաղաքարտեր ու լծակներ շնորհելուց։ Եվ այս ամենն ասվում է այն պայմաններում, երբ Բաքուն լսել չի ցանկանում Արցախի որևէ տեսակի կարգավիճակի մասին ու անթաքույց ծրագրում է հայոց ցեղասպանություն։ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ՆՈՐ ԶԻՋՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ։ Իսկ իրականում այդ «առաջարկությունները» բոլորովին նորություն չեն. ԱՄՆ-ն ՀՀ-ից և Արցախից միշտ է պահանջել հենց այդպիսի աղետաբեր զիջումներ կատարել։ Տրամաբանությունը հետևյալն է՝ «կապրեք, թե կմեռնեք, մեզ չի հետաքրքրում, բայց մեր ուզածով պետք է շարժվեք»։ Դրանում համոզվելու համար բավական կլինի ստորև ծանոթանալ իմ՝ 2021 թ. հուլիսի 6-ի գրառման մեջ ներկայացված փաստերին. «1999 թ. Չիկագոյի համալսարանի պրոֆ. (ծագումով հայ) Ռոնալդ Սյունին և Սթենֆորդի համալսարանի պրոֆ. Դեյվիդ Լեյթինը Ղարաբաղյան հակամարտության մասին մի ընդարձակ հոդված հրապարակեցին ամերիկյան "Middle East Policy” հեղինակավոր միջազգայնագիտական հանդեսում (Volume VII, October 1999 Number 1)։ Հոդվածում նրանք առաջարկում էին հակամարտության 13-կետանոց «կարգավորման ծրագիր», որի գլխավոր դրույթներն էին, համառոտաբար՝

• Ղարաբաղը պետք է դե յուրե մնա Ադրբեջանի կազմում (Սյունին ու Լեյթինն Արցախ անունը երբեք չեն օգտագործում)։

• Ղարաբաղի կառավարական գլխավոր շենքի վրա պետք է ծածանվի Ադրբեջանի դրոշը։

• Ղարաբաղում պետք է նշանակվի Ադրբեջանի ներկայացուցիչ, ով պետք է հաստատվի Ղարաբաղի խորհրդարանի կողմից։

• Ղարաբաղը միջազգային ներկայացուցչություններ չի ունենա, նրան ՄԱԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում կներկայացնի Ադրբեջանը։

• Ղարաբաղի քաղաքացիները համամասնորեն ներկայացված կլինեն Բաքվի խորհրդարանում և կստանան «ամբողջական ինքնակառավարում»։

• Ղարաբաղի խորհրդարանում հայերն ու Ղարաբաղ վերադարձած ադրբեջանցիները ևս ներկայացված կլինեն քանակական համամասնության սկզբունքով։

• Ղարաբաղում բանակի փոխարեն կստեղծվեն «ոստիկանական ուժեր»։ ("A police force would be established by the Karabakh authorities for use within Karabakh.”)։

• Անվտանգությունը կապահովեն ժամանակավորապես Ղարաբաղ մտցված միջազգային բազմազգ խաղաղապահ ուժերը, որոնք տարիներ անց դուրս են բերվելու։

• Շուշին կդառնա կիսով չափ հայերով, կիսով չափ ադրբեջանցիներով բնակեցված քաղաք։

• Հայաստանից հեռացած ադրբեջանցիները կստանան, ցանկության դեպքում, իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունք, իսկ Ադրբեջանից հեռացած հայերն այդ նույն իրավունքից զրկվելու են։ Նրանք կարող են միայն վերատիրանալ իրենց գույքին և ունեցվածքին ու փոխհատուցում ստանալ։ Մնացածը դատարկ խոսակցություն է՝ բլա-բլա-բլա...

Կարծում եմ, ամերիկացի իսթեբլիշմենթային զույգ հեղինակների այս կետերը բավարար են հասկանալու համար, որ 2020թ. Հայաստանի դեմ իրագործված թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքները զուտ «ռուս-թուրքական» ծրագիր չեն, ինչպես այժմ շատերն են փորձում ներկայացնել։ Հայաստանի դեմ գործել է շատ ավելի լայն ճակատ։ Ստորև Սյունիի և Լեյթինի հոդվածից քաղվածաբար, անգլերեն բնագրով դնում եմ այդ կետերն ամբողջությամբ։ Նախապես զգուշացնեմ, որ սրտխառնոց առաջացնող նյութ է, ինչպես և ամբողջ հոդվածը»։

Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր