Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

05 հուն 2023 14:59

Ես չեմ որոշողը՝ ով դատապարտվի, ով՝ ոչ.Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի մեքենան

Ես իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի ավտոմեքենան, իմ առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։


«Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առեւանգումը մեքենան նստելու չէր վերաբերում։ Առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ծնողներից ով փորձել է կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա ես չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետեւ դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք՝ գնում ենք այնտեղ»,- ասաց նա։


Աշոտ Փաշինյանի խոսքով՝ բոլոր նմանատիպ դեպքերը պետք է օրենքին համապատասխան մեկնաբանություն ստանան։ Իր խնդիրն է եղել դատաիրավական համակարգին դիմելը, մնացածը իրավապահների գործն է։


«Ես չեմ որոշողը՝ ով դատապարտվի, ով՝ ոչ։ Պարզ է չէ՞, թե իմ ցուցմունքի որ մասն է համարվում առեւանգում, որ հատվածը՝ ոչ։ Իմ ցուցմունքում պարզ նշված է, որ մասն է խնդրահարույց, որ մասը՝ ոչ, գործընթացն էլ հրապարակային է, կարող եք կարծիք կազմել»,- նշեց նա։


Աշոտ Փաշինյանի հերքեց ծնողների այն հայտարարարությունները, որ ինքը ներողություն է խնդրել իր ծնողների արարքների համար՝ նշելով, որ նրանք թուրք են․ «Բացարձակ սուտ է, նման բան չի եղել եւ չի էլ կարող լինել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր