Նիկոլ Փաշինյանի՝ «կտանեմ բոլորիդ՝ ԱԱԾ պադվալները կլցնեմ» հայտարարությունն արդյոք ներգործություն չէ՞․ Դանիելյանը՝ Վարդապետյանին          Երևանում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառին       Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունից    

06 հուն 2023 10:49

«Ինչո՞ւ Արցախից տեսակետ հնչեց, որ 2028 թվականին «ոչ Արայիկ Հարությունյան է լինելու, ոչ Արցախի կառավարություն». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեփանակերտում ինչո՞ւ ոչ մեկի սիրտը «չծլնգաց» 2020թ․ նոյեմբերի 11-ին, երբ խորհրդարանական երեք համախոհ ուժեր հանդես եկան Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Ինչո՞ւ ոչ ոք չտագնապեց, երբ իշխանության վերսահմանադրական մարմին ստեղծելու «հանրային պահանջ» առաջադրվեց։ Ինչո՞ւ ոչ ոք չհարցրեց, թե ի՞նչ ենթատեքստ ունի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը։ Չշարունակեմ, կարճ ձևակերպեմ․ ինչո՞ւ ոչ մեկը մտահոգված չէ, թե ինչու Իլհամ Ալիևը Արցախի պետական ինստիտուտների լուծարման խնդիր դրեց այն բանից հետո, երբ մայիսի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կասեցրեց «ներքաղաքական քննարկումները» և հայտարարեց, որ սահմանադրական լիազորությունների տերն է։ Ի վերջո, ինչո՞ւ դրանից հետո Արցախից տեսակետ հնչեց, որ 2028 թվականին «ոչ Արայիկ Հարությունյան է լինելու, ոչ Արցախի կառավարություն»։ Ղարաբաղցին ասում է․ «Մեր օձը մեր ձեռքով բռնենք»»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր