Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 հուն 2023 11:10

Ուկրաինան նոր քայլեր է նախապատրաստում.Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում, գրում է gordonua.com-ը:


«Չնայած համաշխարհային միտումն արդեն պարզ է՝ Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը, Ռուսաստանի տերերը շարունակում են ժխտել իրականությունը։ Նրանք շարունակում են փորձել խաբել աշխարհին, շրջանցել պատժամիջոցները, ավելի շատ զենք արտադրել, ապահովել ռեսուրսների և մարդկանց ավելի մեծ վատնում այս ագրեսիայի համար», - ասել է Զելենսկին:


Նա նշել է, որ Ուկրաինան նոր քայլեր է նախապատրաստում ռուսական ռազմական ներուժն էլ ավելի սահմանափակելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր