Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

06 հուն 2023 14:50

«Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումը ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիան է... պարզ է, որ այդ դիվերսիայի նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով, գրում է kommersant.ru-ն։


Նրա խոսքով՝ այս արտակարգ պատահարը կարող է հանգեցնել մարզի տասնյակ հազարավոր բնակիչների համար շատ լուրջ հետևանքների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների։


Նա հերքել է Մոսկվային ուղղված բոլոր մեղադրանքները։


Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությունից և այլ ծառայություններից զեկուցումներ է ստանում այն մասին, թե ինչ է կատարվում «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի շուրջ։


«Այստեղ արդեն միանշանակ կարող ենք փաստել, որ խոսքն ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիայի մասին է... Բացի այդ, պարզ է, որ այդ դիվերսիայի նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է։ Ջրամբարում ջրի մակարդակը նվազում է, և, համապատասխանաբար, ջրանցքի մատակարարումը  կտրուկ նվազում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր