Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

07 հուն 2023 12:49

Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն, նրան աջակցող արևմտյան աշխարհը պատրաստ են ամեն ինչի մեր երկիրը Երկրի երեսից ջնջելու համար, արժանի պատասխան պետք է տալ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ռուսները չպետք է թերագնահատեն Ուկրաինայի Զինված ուժերի սկսած հակահարձակումը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է «արժանապատիվ պատասխան» տալ Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողություններին։


«Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն: Թշնամին ու նրան աջակցող արևմտյան աշխարհը պատրաստ են ամեն ինչի մեր երկիրը Երկրի երեսից ջնջելու համար։ Ուստի հիմա գլխավորը հնարավորինս կենտրոնանալն ու արժանի պատասխան տալն է»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։


Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ ուկրաինական հակահարձակումը Ռուսաստանի համար անակնկալ չի եղել, և ՌԴ ԶՈւ-ն առավելություն ունի Ուկրաինայի Զինված ուժերի նկատմամբ «ավիացիայում, ճշգրիտ սպառազինության, զրահատեխնիկայի հարցերում»։


Նա կարծում է, որ ուկրաինական բանակի հակահարձակումը հետ մղելուց հետո ռուս զինվորականները պետք է իրենք սկսեն հարձակողական գործողություններ։


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան հունիսի 4-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել հարավդոնեցկյան ուղղությամբ։ ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողություններն ավարտվել են անհաջողությամբ, իսկ ուկրաինացի զինվորականները «հետ են շպրտվել»։


Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է «հարձակողական գործողությունների» մասին, սակայն այլ ուղղությամբ՝ Բախմուտի։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ հարձակումը դեռ չի սկսվել։


Հունիսի 6-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ «վերջին երեք օրվա ընթացքում Կիևի ռեժիմը խոստացված հարձակումն է իրականացրել ռազմաճակատի տարբեր հատվածների վրա։ Հունիսի 4-ին Ուկրաինայի զինված ուժերի՝ երկու բրիգադների ուժերով հինգ ուղղություններով առաջխաղացման փորձը հաջողությամբ չի պսակվել։ Հունիսի 5-ին հակառակորդը հինգ բրիգադի ուժերով յոթ ուղղություններով հարձակման նոր փորձեր է ձեռնարկել, սակայն կասեցվել է և զգալի կորուստներ կրել։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր