Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

07 հուն 2023 14:15

Ուզում եք՝ քննադատեք Փաշինյանին, բայց պետության գոյության, հազարավոր նոր զոհեր չունենալու համար, այո պետք է Էրդոհանին ժպտալ՝ սառնասրտորեն

«Շատերը երևի կուզեին, որ Հայաստանի ղեկավարը Էրդոհանին հայհոյեր, Ալիևի դեմքին թքեր, հայտարարեր, որ Բաքվում թեյ ենք խմելու, ճանաչեր Արցախի անկախությունն ու բանակին էլ հրաման տար ուժով բացելու Լաչինը»:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով, թե այդ տեսակ կարծողները պատկերացնո՞ւմ են դրա հետևանքները:


 
«Մենք ունենք 85 միլիոն թուրք մի կողմից և 10 միլիոն ադրբեջանցի՝ մյուս կողմից։ Եվ այդ 95 միլիոն մարդկանց մեծ մասը տեղից էլ մեր գոյությունը իրենց համար վտանգ է համարում։ Եվ եթե մենք չփորձենք բացատրենք, որ մենք վտանգավոր չենք, քանդվող այս աշխարհակարգում մեզ ոչինչ չի փրկի:


Եթե ուզում եք Նիկոլ Փաշինյանին քննադատել՝ քննադատեք (քննադատենք) նրա համար, որ բանակի բարեփոխումները տապալում է, որ զինվորականների ատեստավորման մեջ բերել-մտցրել են շարային պատրաստությունը (այս մասին առանձին կգրեմ) և այլն։ Բայց եթե մեր պետության գոյության, անկախության, նոր տարածքներ չկորցնելու ու հազարավոր նոր զոհեր չունենալու համար պետք է Էրդոհանին ժպտալ, ապա դա պետք է սառնասրտորեն արվի՝ անկախ դրա տհաճ լինելուց»,- գրել է նա:


Իոաննիսյանը հետգրությամբ հավելել է. «Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ շատերս մեր երազանքների՝ զուգահեռ իրականության մեջ ենք, ուր աշխարհում բոլոր հարցերը լուծվում են իրավունքով, արդարացիորեն, իսկ մեր պետությունն ու բանակն էլ արդյունավետ գործող հզոր կառույցներ են։ Ոչ, սիրելիներս, ամեն ինչ շատ տխուր է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր