Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար          ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ       Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»    

07 հուն 2023 14:30

Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը կհանգեցնի ՀՀ-ի աջարիզացմանը.10-15 տարվա խնդիր է, և հայերը այնտեղից կհեռացվեն

Smotrim.ru–ն գրում է, որ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը պատմել է, թե ինչի կարող է հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի  գործընկերությունը։


«Հասկանալի է, որ հիմնական ուղղությունը, որ մենք հիմա ունենք, Ուկրաինան է, հիմա մենք Անդրկովկասին հասու չենք, սակայն այն, ինչ հիմա այնտեղ տեղի է ունենում, շատ վտանգավոր միտում ունի: Եվ դա առաջին հերթին ներկայիս ղեկավարության քաղաքականությունն է, որն է Հայաստանի Թուրքիայի հետ մերձեցումը: Ես դեմ չեմ որևէ մերձեցման։ Բայց կան հարցեր, և առաջին հարցն այն է, թե դա ի՞նչ կտա հայ ժողովրդին, իսկ երկրորդ հարցը թե ի՞նչ կտա Ռուսաստանին, ի՞նչ սպառնալիքներ կառաջանան: Լսել եմ այնպիսի տերմին, որ Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը կհանգեցնի Հայաստանի աջարիզացմանը»,– ասել է նա։


Փորձագետը հիշեցրել է, թե ինչ է նշանակում «աջարացում» հասկացությունը: Աջարիան, ինչպես գիտենք, Վրաստանի մի մասն է։ Բայց բոլորը գիտեն, որ այժմ այնտեղ Թուրքիայի ազդեցությունը կտրուկ աճել է։ Փաստացի, այն, իրավաբանորեն լինելով Վրաստանի կազմում, դարձել է Թուրքիայի տարածք։


«Այսպիսով, Հայաստանում տեղի կունենա հայկական ինքնության ամբողջական ոչնչացում ներկայիս հայկական պետության տարածքում: Չեն լինելու ջարդեր, տեղահանումներ: Հիմա կան ավելի ժամանակակից մեթոդներ, որն է անշարժ գույքի, ակտիվների գնումը և հայ էթնոսի աստիճանական տեղահանումը հայկական պետությունից, դա նաև կհանգեցնի հայ եկեղեցու հետ հարցերի: Դա 5, 10,  առավելագույնը 15 տարվա խնդիր է, և հայերը այնտեղից կհեռացվեն»,- ասել է Բաղդասարովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր