Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

07 հուն 2023 18:32

Տեսանյութ.Որոնք են ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաների կոռուպցիոն հետևանքները

«Հայացք» մամուլի ակումբում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ, Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը խոսեց ՀՀ օրենսդրության իրավական կոլիզիաների և դրանց կոռուպցիոն հետևանքների մասին:
 
«Այս կապակցությամբ հարկ եմ համարում հատկապես նշել այն փաստը, որ երկրում համակարգային կոռուպցիան չի վերացել, ինչպես նշում են իշխանությունները: Դա, ըստ մեզ, այլակերպվել է և դարձել է իշխող կուսակցության անդամների, նրանց հավատարիմ ու նվիրված անձանց համար անձնական և խմբակային շահերի սպասարկմանն ուղղված քաղաքականություն պետական-հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Ավելին՝ հների կողքին առաջացել են նոր օլիգարխներ, Հայաստանում ազատորեն շարունակում են գործել իշխանություններին մոտ կանգնած նախկին օլիգարխները, որոնք այժմ անարդարացիորեն կոչվում են խոշոր սեփականատերեր: Ավելին՝ նրանց կողքին ավելացել են իշխանության շարքերից նոր օլիգարխներ, ովքեր դարձել են երկրի տնտեսության յուրահատուկ մենաշնորհատերերը», ասաց Մովսես Արիստակեսյանը:

Մովսես Արիստակեսյանը նաև նշեց, որ համակարգված կոռուպցիայի այլակերպման դրսևորումները շատ են և տարաբնույթ: Դրանց հիմքը ՀՀ օրենսդրության մեջ իրավական կոլիզիաների առատությունն է, ինչից վարպետորեն օգտվում են օրենքով իրավունք ունեցող բոլոր մակարդակի պաշտոնյաներն ու հանրային աշխատողները:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր