Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր          ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով       Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց    

08 հուն 2023 15:28

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ղեկավար

Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) ղեկավար Էլչին Գուլիևը Բաքվում  ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որին մասնակցում են նաև Հայաստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները։


Ինչպես գրում է apa.az-ը, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեծ նշանակություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության իրականացմանն ու զարգացմանը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։


«Հանդիպումներ և խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ՝ հարևան երկրների սահմանային գերատեսչությունների հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, քննարկվում են հետագա համագործակցության նոր ձևերն ու մեթոդները... հաջողությամբ շարունակվում ենռուս-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, իրականացվում է օպերատիվ տեղեկատվության փոխանակում, հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում»,- ընդգծել է Գուլիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր