Կենդանակերպի 6 նշաններ որոնց հնարավոր չէ հնազանդեցնել          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար       ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ»    

08 հուն 2023 16:35

«Փաշինյանի արձանը վերանորոգած գործարարն Իջևանում 4-րդ սուպերմարկետն է գործարկել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Իջևանում և Դիլիջանում առևտրով զբաղվող մի շարք ընկերություններ, առևտրային ծրագրի ներդրմամբ, խուսափել են ավելի քան 501 մլն դրամի չափով հարկեր վճարելուց, հինգ անձ կալանավորվել է: Թեև քննչականի հաղորդագրությունում նշված չէր այդ ընկերությունների անունները, սակայն հայտնի է, որ խոսքը «ԻՋԵՎԱՆ ՍԻԹԻ» խանութների ցանցի մասին է, որը գործունեություն է ծավալում Իջևան, Դիլիջան քաղաքներում, Ազատամուտ գյուղում: Տավուշի մարզում աշխատող խանութների ցանցը մեղադրվում է երկու տարում 501 միլիոն դրամ հարկեր թաքցնելու մեջ, ինչը մարզի համար մեծ գումար է։ Ակնհայտ է, որ Իջևանում սուպերմարկետները մեծ եկամուտ են ունենում, սակայն ոչ բոլոր սուպերմարկետներն են հարկային ստուգման ենթարկվում, տուգանվում։

Երբ Իջևանում, միջպետական ավտոճանապարհի եզրին կոտրել էին Նիկոլ Փաշինյան-քայլողի արձանը, արձանի գլուխն էլ անհետացրել, իջևանցի մի գործարար իր միջոցներով նորոգեց արձանը և այն տեղադրեց Նիկոլ Փաշինյանի հայրական տնից ոչ հեռու, Ասլանյան փողոցում։ 2018-ի հեղափոխությունից հետո այդ գործարարի գործերը լավացել են, նա Իջևանի կենտրոնում ունեցած իր 3 սուպերմարկետներին վերջերս ավելացրել է 4-րդը՝ Իջևան քաղաքի հյուսիսային ծայրին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր