Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

09 հուն 2023 11:50

Ծեծել է ընտանիքի անդամներին, սպառնացել, որ կսպանի․ Գեղարքունիքում տղամարդը երկու նռնակով մտել է տուն

Երեկ՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում և կենտրոնի ծառայողը հեռախոսի մյուս կողմում լսում է կնոջ և երկու տղամարդու վիճաբանության, բղավոցի ձայներ։ Այդ խոսակցության ժամանակ լսում է, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվում է։ Զանգահարողը չի հայտնում նաև, թե որտեղից է ահազանգել։


 
Այնուամենայնիվ ոստիկանությանը հաջողվում է պարզել, որ ահազանգը ստացվել է Գեղարքունիքի մարզից, պարզում են նաև ահազանգող բնակչի բնակության վայրը։


Իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Արտյոմ Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ․-ի, և եղբոր՝ Աբրամ Մ․-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տանից։


Արտյոմ Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր