Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

09 հուն 2023 14:51

Եթե հայերը որոշել են ինձ խփել, ուրեմն կխփեն. Թուրք դեսպանի ոչնչացման 46-րդ տարին

• – Եթե հայերը որոշել են ինձ խփել, ուրեմն կխփեն,- պատասխանում է Վատիկանում Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմն իտալացի իրավապահներին, որոնք առաջարկում էին անվտանգության զինծառայողներ կցել դեսպանին։ Վերջինս միայն խնդրում է, որ թույլ տան իրեն Անկարայից անձնական օգտագործման մարտական ատրճանակ ստանալ՝ անհրաժեշտության դեպքում սեփական ուժերով, առանց այլոց կյանքը վտանգելու ինքնապաշտպանվելու համար։ Անօգուտ էր…
 
• 1977 թ․ հունիսի 9-ին «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը Հռոմի Վիա Ջովաննի Պայսելո փողոցի 10-րդ շենքի բակում՝ տուն չհասած, ոչնչացրեց թուրք դեսպան Թահա Ջարըմին։
 
• Ի դեպ, թեպետ և քարոզչական իներցիայի հետևանքով ընդունված է անկախ Հայաստանի և Վատիկանի հարաբերությունները համարել գերհաջողված, տեղին է նշել, որ Վատիկանը 2016 թ․ փետրվարին 3-ին՝ դեպքից 39 տարի անց, այն անվանել է «ահաբեկչություն» և փաստացի ներողություն խնդրել Թուրքիայից (https://press.vatican.va/.../2016/02/03/0078/00184.html), ինչը կարող էր և չլինել, եթե Հայաստանն այլ նպատակային հիմքերի վրա կառուցված լիներ և հայոց ինքնության ու Հայ դատի համար պայքարը թողած չլիներ ինքնահոսի կամ լավագույն դեպքում միայն Սփյուռքի ուսերին։
 
• Լուսանկարում՝ ոչնչացված Թահա Ջարըմը։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր