Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

10 հուն 2023 16:31

Անվերահսկելի բարձր արյան ճնշումը կարող է հանգեցնել աչքի աղետալի վնասների, այդ թվում՝ աչքի կաթվածի, կուրության

Հիպերտոնիան կարող է ունենալ «տեսողական» նշաններ, որոնք արտացոլում են աչքերի հետ կապված խնդիրները, քանի որ աչքերի վիճակը կախված է արյան շրջանառության առանձնահատկություններից, ասում է բժիշկ Սալի Ամինը։


Հիպերտոնիան (արյան բարձր ճնշումը) վտանգավոր է նրանով, որ չունի հատուկ ախտանիշներ. դրա դրսեւորումները հաճախ թվում են գերհոգնածության եւ քնի պակասի հետեւանք եւ դրանց պատշաճ ուշադրություն չի դարձվում։


Մինչդեռ եթե արյան ճնշումը անընդհատ բարձր է լինում, սիրտը ավելի շատ է աշխատում՝ մարմնին արյան բավականաչափ հոսք մատակարարելու համար։ Արդյունքում այն արագ հոգնում է, հյուծվում եւ ավելի խոցելի դառնում հիվանդությունների նկատմամբ։ Թույլ եւ հիվանդ սրտանոթային համակարգը կարող  է առողջության հետ կապված  բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ՝ սրտի նոպաներից մինչեւ կաթված։


«Աչքերի առողջությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան կայուն է արյան ճնշումը։ Դրա անվերահսկելի տատանումների  եւ հիպերտոնիայի դեպքում առաջանում են ախտանշաններ՝ կապված աչքերի եւ տեսողության հետ», - Express-ի հետ զրույցում ասել է բժիշկը։


Բժիշկը կոչ է անում ուշադրություն դարձնել հետեւալ ախտանիշներին․


Մշուշոտ տեսողություն
Աչքերի կարմրություն
Ցավ եւ անհարմարություն աչքերում
Դրանց առկայության դեպքում պետք է դիմել ակնաբույժին եւ անցնել աչքերի ամբողջական հետազոտություն, ներառյալ աչքի հատակի եւ ցանցաթաղանթի: Պետք է իմանալ, որ անվերահսկելի բարձր արյան ճնշումը կարող է հանգեցնել աչքի աղետալի վնասների, այդ թվում՝ աչքի կաթվածի, ցանցաթաղանթի վնասման եւ կուրության:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր