Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

12 հուն 2023 09:58

Թշնամու նկրտումները մեր սրբազան հայրենիքի հանդեպ հիմքից սկսած կեղծ են

Այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է պատմությանն ու արդի իրականությանն անհայտ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ սրա քարոզչամեքենան՝ թմբկահարում հայերիս իբրե թե «եկվոր» լինելու վերաբերյալ, այն լեզուն, որով հնչեցվում են այդ զառանցանքներն, ապացուցում է բոլորովին հակառակը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում  գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


«Ադրբեջաներենի բարբառների մի զգալի բույլում հատկապես տան կառուցման համար խիստ անհրաժեշտ «հիմք» հասկացության համար բառը փոխառություն է հայերենից՝ him «հիմք», հմմտ.՝ հայերենի տարբեր բարբառներում, այդ թվում՝ Երևանում «հիմ» ձևը։


Ընդ որում, այն տարածված է ոչ միայն բռնազավթված հայկական տարածքներում խոսվող ադրբեջանական բարբառներում ու խոսվածքներում՝ Հին Ջուղա, Որտվատ (Օրդուբադ), Շարուր, Նախիջևան, Քարվաճառ, Գետաբակ, այլ նաև Դմանիսում և Քվեմո Քարթլիում, ինչպես նաև Լեռնային Շիրվանի կենտրոն Շամախիում։


Ուստի թշնամու նկրտումները մեր սրբազան հայրենիքի հանդեպ հիմքից սկսած կեղծ են, և այդ մասին փաստում է հենց ինքը՝ «հիմք» բառը»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր