Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար          Հուլիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

12 հուն 2023 15:44

Սուդանում հայ քույրերը մահացել են իրենց բնակարանում

Սուդանի մայրաքաղաք Խարթումում մահացել են հայազգի երկու քույրեր՝ Զվարթ և Արփի Երկանյանները։

Լուրը հայտնում է սփյուռքահայ լրագրող Սագո Արեանը։

Նշվում է, որ քույրերը մահացել են իրենց բնակարանում՝ ռազմական գործողությունների հետևանքով տանն արգելափակված մնալու և դրա հետևանքով սովի մատնվելու պատճառով։

Հիշեցնենք, որ Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումներ են տեղի ունենում Խարտումում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր