Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

13 հուն 2023 11:09

Թուրքիան ռուսների համար ամենավտանգավոր տուրիստական ուղղությունն է

Ռուսական «VSK» ապահովագրական ընկերության մասնագետները եկել են եզրահանգման, որ Թուրքիան ռուսների համար ամենավտանգավոր տուրիստական ուղղությունն է։ Նրանք ներկայացրել են  արտասահմանյան հանգստի մեկնող ռուսաստանցիների առողջության համար ամենավտանգավոր ուղղությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ առկա ցուցանիշների՝ ապահովագրական պատահարների թիվը Թուրքիայում կազմում է 41 տոկոս:

Թուրքիա մեկնած ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենատարածված խնդիրներն են գաստրիտը է (18%), ֆարինգիտը (14%), ականջներիի բորբոքումը (12%), վերին շնչուղիների ինֆեկցիաները (11 տոկոս) և տոնզիլիտը (8%)

Նշվում է, որ այս ամենը պայմանավոված է այն հանգամանքով, որ Թուրքիան ռուս զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղություններից մեկն է:

Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մյուս ամենավտանգավոր տուրիստական ուղղությունը Եգիպտոսն է: Վտանգավոր ուղղություններից է նաև Աբխազիան: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր