Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

13 հուն 2023 17:11

Կորած երեխային հայտնաբերել են լճում՝ խեղդված

168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեխա էր կորել Սյունիքի մարզում: ՆԳՆ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը։ «Հունիսի 12-ին՝ ժամը 17։33-ին, Ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հարթաշեն գյուղի «Շահնազարի այգի» կոչվող տարածքում երեխա է կորել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Կոռնիձոր գյուղի բնակիչը ընտանիքով հրավիրված է եղել Սյունիքի մարզի Հարթաշեն բնակավայրում գործող «Շահնազարի արկածային ճամբար» կոչվող տարածք՝ խնջույքի մասնակցելու։

Ժամը 16։30-ի սահմաններում նկատել են, որ 2019թ. ծնված որդին տարածքում չի երևում: Զանգահարել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն և մինչև նրանց ժամանելը երեխային հայտնաբերել են նշված տարածքում գտնվող լճում՝ խեղդված, անգիտակից վիճակում, և շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ արձանագրվել է վերջինիս մահը:

Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին»,- ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր