Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

13 հուն 2023 13:10

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեռ չկա փոխվստահության այն մակարդակը, որը պետք է,ՀՀ սահմանը հատելուց ցանկացած մեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին

Դուք գիտեք, որ հայ-իրանական սահմանի երկայնքով կան ռուսական սահմանապահ զորքերի ուղեկալներ, նաև՝ Մեղրիի մաքսակետում: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե ճանապարհների ապաշրջափակումից հետո արդյոք Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհը վերահսկելու են ռուս սահմանապահները, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:

«Այստեղ երկու հարց պետք է իրարից տարանջատենք՝ ՀՀ իրավազորության տակ գտնվող ճանապա՞րհ, թե՞ ՀՀ իրավազորությունից դուրս գործող ճանապարհ: Հայաստանը հայտարարել է, որ իր իրավազորությունից, այսինքն յուրիսդիկցիայից դուրս ճանապարհներ Հայաստանում չեն լինելու,-ասաց Եղոյանը:

Նա հավելեց, որ եռակողմ հայտարարության մեջ նշված ճանապարհի հսկողությունն այլ է, քանի որ Մեղրիի անցակետում, ինչպես, օրինակ, Զվարթնոց օդանավակայանում հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները:

«Բայց ՌԴ սահմանապահ զորքերը գործում են ՀՀ-ի իրավազորության ներքո, այնտեղ կարող է լինել հայ սահմանապահ: Այստեղ մեխն այն է, որ այդ ճանապարհը պետք է լինի ՀՀ-ի իրավազորության ներքո: ՀՀ-ի սահմանը հատելուց ցանկացած օտարերկրյա ավտոմեքենա պիտի հանդիպի ՀՀ-ն ներկայացնող սահմանապահին»,-ասաց Եղոյանը:

Մեկնաբանելով հարցը, թե ի՞նչ է նշանակում հայտարարության մեջ գրված Մեղրիով անցնող ճանապարհը հսկելու են ՌԴ սահմանապահ զորքերը՝ Եղոյանն ասաց, որ այն կարող է վերաբերել ճանապարհի, բեռների անվտանգությանը. «Ամեն դեպքերում Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկա փոխվստահության այն մակարդակը, որը կա այլ պետությունների հետ: Բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը պետք չէ անպայմանորեն բերել միացնել այն հարցի հետ, թե սահմանին ո՞ր պետությունը ներկայացնող, կամ ազգության սահմանապահ է նստած»,-մեկնաբանեց Արման Եղոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր