Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը          Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում       Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին    

14 հուն 2023 11:49

Երևանում դանակահարել են խանութի աշխատակցին , պարեկները հետապնդել ու վնասազերծել են

Երեւանում, այսօր՝ հունիսի 14-ին, պարեկները կարողացել են հանցագործության վայրից բավականին հեռավորության վրա հետապնդել ու վնասազերծել զինված հանցագործին։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Արմենիա բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «որովայնի և աջ ձեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Կարեն Ի․-ն է։


Պարզվել է նաև, որ նա դանակահարվել է Ֆուչիկի փողոցի 23/1 հասցեում գործող խանութի ներսում։


Պարեկները տեղեկություն են ստացել, որ Կարեն Ի․-ին դանակահարածը դեպքի վայրից որ ուղղությամբ է դիմել փախուստի: Երբ պարեկները նրան վնասազերծել են, նրա ձեռքին եղել է է խոհանոցային դանակ՝ արնանմնան հետքերով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր