Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

14 հուն 2023 12:09

1միլիոնից ավելի մարդ անմիջապես կմահանա. Հիրոսիմայում և Նագասակիում օգտագործվածից 3անգամ ավելի հզոր հրթիռներ ենք ստացել ՌԴ-ից

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանից ստացել է հրթիռներ և ռումբեր, որոնք երեք անգամ ավելի հզոր են, քան Հիրոսիմայում և Նագասակիում օգտագործվածները։


Նրա խոսքով, Բելառուսը միշտ եղել է թշնամու թիրախում։


 
«Մեզ ուզում էին կտոր-կտոր անել 2020 թվականից։ Ոչ ոք դեռ չի կռվել միջուկային զենք ունեցող երկրի դեմ։ Ռուսաստանից հրթիռներ ու ռումբեր ենք ստացել։ Ռումբը երեք անգամ ավելի հզոր է, քան Հիրոսիմայինը և Նագասակինը: Մեկ ռումբը երեք անգամ ավելի հզոր է։ Սա, ես չգիտեմ, մոտ մեկ միլիոնից մարդ անմիջապես կմահանա: Աստված չանի այս զենքը օգտագործվի»,- ասել է Լուկաշենկոն «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։


Նախօրեին նա ասել էր, որ իր երկրի դեմ ագրեսիայի դեպքում միջուկային զենքի կիրառման հարցում ոչ մի երկմտանք չի լինի։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ին՝ իր համար օբյեկտների պատրաստման աշխատանքների ավարտից անմիջապես հետո։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր