Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

14 հուն 2023 12:28

Տեսանյութ.Առանց իմանալու, որ հեղինակը Սայաթ-Նովան է, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն հոտնկայս ծափահարել են թուրքական ազգայնական բառերով երգին

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը, որը գրում է Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և կրոնական փոքրամասնությունների մասին, իր թվիթերյան էջում անդրադարձել է Էրդողանի և Ալիևի հանդիպման ընթացքում պատահած մի դեպքի։ Նա մասնավորապես գրել է․

«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հոտնկայս «բուռն ծափահարել են» թուրքական ազգայնական բառերով երգին։

Բայց այս երգի երաժշտության հեղինակը հայ երաժիշտ Սայաթ-Նովան է։

Նրանց սպանած հայերի մշակույթի յուրացումն ու գողությունը Թուրքիայի և Ադրբեջանի հին սովորությունն է»։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր