Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

14 հուն 2023 15:36

«Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ՝ Իրանից». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանից Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին։ 

Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի թեմային՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ այս հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ Իրանից․ «Երկու երկիր՝ Իրանն ու Ադրբեջանը, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման են։ Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային։ Իրականում իրավիճակը պետք է անհանգստություն պատճառի նաև Իրանին»,- հայտարարել է Էրդողանը։

«Տարածաշրջանային հաղորդակցություններին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, հնարավոր կլինի բացել նաև Պեկին-Լոնդոն երթուղին»,- չի բացառել Էրդողանը։

Alpha News

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր