Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

14 հուն 2023 15:54

Տեսանյութ.Չեմ կարող ասել լայնածավալ գործողությունների է վերածվելու,Ադրբեջանը հեռահար կրակոցներ է իրականացրել, որևէ հատվածում առաջխաղացում տեղի չի ունեցել

«Չեմ կարող ասել լայնածավալ գործողությունների է վերածվելու, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացին և բացասական հետևանքներ է առաջացնում, և վնասում այդ գործընթացին, դա ակներև է: Որպես կանոն, նմանատիպ դեպքերում, որոշակի էսկալցիայի համար հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես նույնն է, և նորից շարունակում են փոքր լոկալ խնդիրներ ստեղծել»,- ԱԺ ճեպազրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիվ գործողություններին:

«Ոչ միայն ՊՆ-ն, այլև ԱԳՆ-ն ու մյուս շահագրգիռ պետական մարմիններն արձագանքում են, անընդհատ տեղեկատվություն տրամադրելով ու տեղեկության վերլուծությամբ ակնհայտ կդառնա՝ որն է իրական նպատակը։ Նպատակը լարվածություն ստեղծելն է»,- ասաց

փոխնախարարը՝ նշելով, որևէ հատվածում առաջխաղացում տեղի չի ունեցել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր