Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում          Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ       Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Hetq.am    

15 հուն 2023 12:43

Մահապարտները պիտի լինեն պատրաստ, որպեսզի այս չարիքից երկիրը ազատեն, նրանց նպատակը մեռնելը չէ

Մահապարտների խնդիրը, ոչ թե մեռնելու գնալն է, այլ այդ մարդիկ պիտի գնան փրկելու և փրկվելու, նպատակը մեռնելը չէ, նպատակը փրկելն ու փրկվելն է:

Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մահապարտները պիտի լինեն պատրաստ, որպեսզի այս չարիքից երկիրը ազատեն: Այդ մարդիկ ամենատարբեր ոլորտների մարդիկ են՝ և՛ քաղաքական գործիչներ, և՛ գործարարներ, և՛ հոգևորականներ, մշակութային գործիչներ, ռազմական գործի մասնագետներ»,- ասել է նա:

Վարդանյանի խոսքով այդ մարդկանց առաքելությունը պիտի լինի ազատել հայ ժողովրդին այս իշխանությունից, և այդ մարդկանց հիմնական մասը պետք է լինի վաղվա իշխանությունը, որոնք կփորձեն այս ավերակներից երկիրը դուրս բերել:

«Պիտի մենք կարողանանք պարտադրելով ձևավորել հայկական միևնույն արժեքներով պետական ազգային մտածողության առաջնորդվողների էլիտա»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր