Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

15 հուն 2023 16:15

Ինչո՞ւ Աշոտյանը, որովհետև այն եզակի քաղաքական գործիչներից է, ով հիմնավոր, փաստարկված բացահայտում է ՀՀ-ի մահվան տանելու բոլոր մանիպուլյատիվ կտերը

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը միջազգային իր գործընկերներին տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալման մասին: Նա քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գործում իրավական որևէ հիքմք չկա։


«Սա պարզ, «чистой воды»  քաղաքական հետապնդում է: Ինչո՞ւ Արմեն Աշոտյանը, որովհետև նա այն եզակի քաղաքական գործիչներից է, ով հիմնավոր, փաստարկված ջարդում է Նիկոլ Փաշինյանի բոլոր լոլոները, Նիկոլ Փաշինյանի բոլոր մանիպուլյացիաները, որով նա փորձում է Հայաստանը երկրորդ կապիտուլյացիայի տանելու այս ճանապարհին մոլորեցնել, խաբել հասարակությանը:


Մատների վրա կարելի է հաշվել այն քաղաքական գործիչներին, ովքեր նման փաստարկված և հիմնավոր կերպով ջախջախում են Նիկոլ Փաշինյանի բոլոր ստերը, Նիկոլ Փաշինյանի ապատեղեկատվությունը, այս քաղաքական իշխանության բոլոր խայտառակ պայմանավորվածությունները բացահայտում են»,- ասաց նա։


Ըստ նրա, ինչ էլ հիմա ներկայացնի ՔԿ-ն, դա լինելու է ծիծաղելի:


«Նիկոլ Փաշինյանը գնում է վերջնական կապիտուլյացիայի, նա Հայաստանը տանում է վերջնական ջախջախման, և այդ ճանապարհին պետք է կալանավորվեն, լռեցվեն բոլոր այն քաղաքական գործիչները, ում ձայնն ազդեցիկ է, լսելի է, ովքեր ոչ միայն հասկանում են, այլևս հիմնավորապես ջարդում են նիկոլական բոլոր մանիպուլյացիաների կոդերը, ֆեյք խաղաղության պայմանագրի, որն իրականում նշանակելու է, ինչպես երեկ Արմեն Աշոտյանն ասել է, ոչ թե Հայաստանի կադաստրի թուղթ, այլ մահվան թուղթ։ Արմենը ջարդելով  բացահայտում է  նիկոլական իշխանության Հայաստանի մահվան տանելու բոլոր մանիպուլյատիվ կտերը»,- Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր