Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»          Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

15 հուն 2023 16:30

Կոռնիձորում ադրբեջանցիներն առաջ են եկել և ադրբեջանական դրոշը տեղադրել հայկական հողի վրա, ունենք 2 վիրրավոր

Վաղ առավոտից լուրեր տարածվեցին, որ թշնամին Սյունիքում նորից առաջ է եկել: «Հայկական ժամանակը» գրել էր, որ «ռուս զինծառայողները պատնեշ են տեղադրել, որից հետո ադրբեջանցիները բարձրացրել են դրոշը»: Մենք կապվեցինք Կոռնիձորի դպրոցի փոխտնօրեն Մանվել Կարապետյանի հետ, նա «Հրապարակին» պատմեց, որ իսկապես այսօր վաղ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին թշնամին առաջխաղացում է արձանագրել:

Մեր զրուցակցի պնդմամբ` Կոռնիձոր գյուղից փոքր ինչ ներքև, կամրջի հարևանությամբ տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում երկու վիրավոր ունենք:

Նրա խոսքով` թշնամին առաջ է եկել և ադրբեջանական դրոշը տեղադրել հայկական հողի վրա, սակայն գյուղում խուճապ չկա, մարդիկ անհանգիստ են, միայն դպրոցահասակ երեխաներին տնից դուրս գալ թույլ չեն տալիս: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր