Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

15 հուն 2023 20:49

Տեսանյութ.Ի՞նչ է պատկերված այնտեղ, Նոյյան տապանը՝ Արարատ սարի վրա.Մեր զինանշանը որևէ ձևով կապված չէ մեր ներկա Հանրապետության հետ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադառնալով զինանշանի վրա պատկերված խորհրդանիշներին, հայտարարեց, որ զինանշանն արտահայտում է մեր ժողովրդի հոգեբանությունը և որևէ ձևով կապված չէ մեր ներկա Հանրապետության հետ։

«Ի՞նչ է պատկերված այնտեղ, Նոյյան տապանը՝ Արարատ սարի վրա։ Հայաստանի 4 դինաստիաների, 4 հարստությունների զինանշանները։ Այդ զինանշանին նայելիս վերջերս ինձ մոտ հարց է ծագել։ Իսկ այդ զինանշանը 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի։ Ինչի՞ մասին է։ Ընդ որում, նայելով կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է։ ՀՀ այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է։ Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում։ Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, մեզնից յուրաքանչյուրի մեջ պատմական ու իրական Հայաստանի երկվության մասին է։ Իրական Հայաստա՞նը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին։ Սա է այն պատմական ու դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պիտի տանք»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը այսօր գտնվում են ներկա Հայաստանի տարածքում. «Իսկ այդ մայրաքաղաքներում ե՞րբ եք եղել։ Տեսե՞լ եք դրանց վիճակը, գնահատե՞լ եք՝ ինչ վիճակում են։ Բա այդքան ավանդույթներից ենք խոսում, արժեքներից ենք խոսում։ Մեր մայրաքաղաքները, մեր պատմական սիմվոլներն այսօր ավերակների տակ են։ Կներեք, սա էլ ասելու բան չէ, Հայաստանից դուրս գտնվող որոշ մայրաքաղաքներ կարող է պարզվի, որ ավելի լավ վիճակում են, քան ՀՀ տարածքում գտնվողները։ Սա ինչի՞ մասին է վկայում։ Մենք մտածե՞լ ենք սրա մասին։ Մտածե՞լ ենք՝ էս պատկերն այսօր Հայաստանում ամեն ընտանիքի, ամեն երեխայի, ամեոն ծնողի, ամեն հոր, ամեն մոր հետ ինչպես է առնչվում և ինչ է ասում ապագայի մասին»,- ասաց նա։

Նա նաև հայտարարեց, որ որևէ մեկն իրենից ավելի հայրենասեր չի կարող լինել.«Ես կարող է շատ ճոռոմ բան ասեմ, բայց չեմ կարող պատկերացնել մի մարդ, կներեք, ամենայն հարգանքով բոլորիդ հանդեպ, որը կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրի։ Չի կարող այդպիսի բան լինել, բացառված է։ Որովհետև, եթե ես մտածեմ, որ որևէ մեկն ինձնից շատ է սիրում իմ հայրենիքը, դա նշանակում է, որ ես չեմ սիրում իմ հայրենիքը։ Այդպես պետք է մտածի յուրաքանչյուրը»,- ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր