Արցախցիները 2 միջադեպերի միջեւ ուղիղ կապ են տեսնում եւ կասկած ունեն, որ հայկական իշխանությունը միտումնավոր է սադրել, սրել իրավիճակը.«Հրապարակ»

Արցախի մեր աղբյուրներն այս երկու միջադեպերի միջեւ ուղիղ կապ են տեսնում եւ կասկած ունեն, որ հայկական իշխանությունը միտումնավոր է սադրել, սրել իրավիճակը, ինչի հետեւանքով էլ ադրբեջանցիները նման որոշում են կայացրել, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո լեգիտիմացվի Արցախն Ադրբեջանին հանձնելու որոշումը։
Արցախցիները տարօրինակ են համարում, որ Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակային հայտարարեց, թե Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չի հայտարարելու, բանակին հրահանգել է կռիվ տալ 10-20 մետրի համար, ինչի արդյունքում էլ ադրբեջանցիները փակեցին անցակետը: Երեկ տեղեկություն կար նաեւ, որ թեժ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը հրետանի է կիրառել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում