Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ          Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

16 հուն 2023 12:46

Արմեն Աշոտյանը կալանավորվեց

Արմեն Աշոտյանը կալանավորվեցՀակակոռուպցիոն դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին։ Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտյանը, քրեական գործով մեղադրյալ լինելով, խախտել է իր նկատմամբ ընտրված, ազատազրկման հետ չկապված խափանման միջոցի պայմանն ու փորձել խոչընդոտել գործի քննությանը։ Երեկ, նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, Հակակոռուպցիոն դատարանում քննվել է Աշոտյանին կալանավորելու միջնորդությունը։
 
Կալանավորման միջնորդության քննությանը զուգահեռ դատարանի դիմաց հավաքվել են քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք պնդում են, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ենթադրյալ չարաշահումների գործով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր