Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

16 հուն 2023 14:02

Արմեն Աշոտյանին կտեղափոխեն Նուբարաշեն ՔԿՀ. չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի. Աթանեսյան

Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։


«Հակակոռուպցիոն դատարանը, հանդիսանալով այս վարչակարգի կամակատար, «ստալինյան տռոյկա», կալանավորեց Արմեն Աշոտյանին 2 ամսով և, ըստ նախնական տվյալների, կտեղափոխեն Նուբարաշեն ՔԿՀ, թեև նա նախկին նախարար է, բժշկական ծառայության գնդապետ է, բայց ցանկանում են տեղափոխել Նուբարաշեն։ Սա էլ յուրատեսակ վրեժխնդրության մեթոդ է։ Ես չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի։ Սա անձնական մանր վրեժխնդրություն է, և այս ամեն ինչի հեղինակը հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն է։ Այլ բան չունեմ ասելու», - ասաց պաշտպանը՝ հավելելով, որ Աշոտյանի դեմ ցուցմունք տվող չի եղել։


Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ հիմքով են կալանավորել՝ պաշտպանը պատասխանեց. «Նիկոլի ցանկությամբ, միայն այդ հիմքով»։


«Դատարանը ինձ քաղվածք է տվել, որը պատճառաբանված չէ, որը նաև օրենքի կոպտագույն խախտում է։ Բայց սա Հակակոռուպցիոն դատարանն է, նրանք թքած ունեն օրենքի վրա։ Իհարկե, բողոքարկելու ենք։ Այդ տարածած ձայնագրությունը ոչ մի բանի մասին է։ Ձայնագրության մեջ լսվող անձինք չեն հարցաքննվել։ Դա գինովցած երկու հոգու խոսակցություն է, ինձ տվել են այդ զրույցի ամբողջ մասը։ Ի վերջո, այդ խոսակցությունից երևում է, որ իրենք են ուզում ճնշել Արմեն Աշոտյանին, այլ ոչ թե ճնշվում են Արմեն Աշոտյանից։ Սա պարզապես քաղաքական հաշվեհարդար է, այստեղ իրավական հիմքեր փնտրելը նույնն է, ինչ սև կատու՝ մութ սենյակում։ Այս գործը 4 տարի քննվել է, հավատացեք, եթե կրիմինալի նշույլներ լինեին, ապա թե՛ ԱԱԾ-ն, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեն կկալանավորեին և ընթացք կտային։ Հասել էր նրան, որ Հակակոռուպցիոն կոմիտեում այս գործը պետք է կառճվեր, բայց պարոն Քյարամյանն այդտեղ հանցակազմ տեսավ՝ միայն իրեն հայտնի», - ավելացրեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր