Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ          Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ       Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը    

16 հուն 2023 14:18

Դա այն զենքն է, որով կրակելուց հետո որևէ երկաթի կպնելու դեպքում բեկորներ է առաջացնում ու այդ բեկորները հարվածում են մարդկանց.Երասխում աշխատանքները պարալիզացված են

Ադրբեջանական կողմն այսօր ևս թիրախավորել է Երասխի տարածքում կառուցող մետալուրգիական գործարանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց համայնքապետ Սարո Այվազյանը։ Նրա խոսքով՝ գործարանի ուղղությամբ կրակոցները եղել են աշխատանքների մեկնարկից կարճ ժամանակ անց։ Հնչել է երկու կրակոց՝ մոտավորապես 3 րոպե ընդմիջումով։ Գյուղի բնակելի տարածքի ուղղությամբ, ըստ մեր զրուցակցի, այդուհանդերձ, այսօր չեն կրակել։ Նպատակն, ըստ նրա, ակնհայտ է՝ պարալիզացնել կառույցի աշխատանքը։


«Այսօր կրակոցներն սկսվեցին առավոտյան ժամը 10։00-ից։ Երկու կրակոց արձակեցին տեխնիկայի վրա։ Կրակողները դիպուկահարներ են։ Այս պահին աշխատանքները կրկին դադարեցված են։ Հենց շինարարական աշխատանքները մեկնարկում են, կռաններն սկսում են աշխատել այդ ընթացքում սկսում են կրակել»,- պատմեց մեր զրուցակիցը։
Դրանից ելնելով՝ Այվազյանի խոսքով, տեղի բնակիչները համոզված են՝ գործարանում աշխատանքները վերսկսելու դեպքում կարող են նոր կրակոցներ լինել։ Այվազյանի խոսքով՝ առաջին օրվա վիրավորներից հետո ադրբեջանական կողմն այսօր կրակել է տեխնիկայի ուղղությամբ։


«Դա այն զենքն է, որով կրակելուց հետո որևէ երկաթի կպնելու դեպքում բեկորներ է առաջացնում ու այդ բեկորները հարվածում են մարդկանց»,- ասաց նա։


Այդուհանդերձ, «Փաստինֆո»-ի զրուցակցի խոսքով, գյուղում խուճապ չկա։ Բնակիչները շարունակում են բնականոն կյանքը, չեն դադարել նաև երեխաների համար խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Գյուղացիները շարունակում են աշխատել նաև այգիներում ու արոտավայրերում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր