Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

16 հուն 2023 16:35

Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի գալիս «շրջափակում» բառը.Բաքուն առաջ է քաշում պահանջների մի ամբողջ ցանկ

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդարձակ պատասխան է տվել ՀՀ վարչապետի՝ այսօր կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին:

Ի պատասխան Փաշինյանի այն խոսքերին, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է հայ բնակիչներին առաջին անհրաժեշտության պարագաներով եւ բժշկական պարագաներով ապահովելուն, որ Ադրբեջանը վարում է էթնիկ զտման քաղաքականություն եւ որ Ադրբեջանը սադրանքներ է իրականացրել սահմանային գոտում, Բաքվում ավելի խելացի բան չեն գտել, քան հայտարարել, թե Լաչինի միջանցքում տեղի ունեցողը Հայաստանին չի վերաբերում։

Բացի այդ, Բաքվում մեկ օր մտածելուց հետո որոշել են երեկվա միջադեպի մեղքը բարդել Հայաստանի վրա, նպատակը, իբր, «ստվեր գցելն է Ադրբեջանի կողմից անցակետի հաջող աշխատանքի վրա եւ խոչընդոտելը անցակետի անվտանգ եւ ազատ օգտագործմանը»։

Ինչպես միշտ, Բաքուն առաջ է քաշում պահանջների մի ամբողջ ցանկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր