Կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր          Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 հուն 2023 10:33

Տեսանյութ.Աներոջը սպանած ոստիկանության 6-րդ վարչության նախկին աշխատակիցը ազատության մեջ է ու շարունակում է հետապնդումների ենթարկել կնոջը, ընտանիքի անդամներին

Աներոջ սպանության մեջ մեղադրվող Գոռ Տեր-Եսայանը շարունակում է գտնվել ազատության մեջ, թեև  նրակինը՝ Լիանա Մարգարյանը, նրա քույրը՝ Էլեն Մարգարյանը, Գոռ Տեր-Եսայանի եղբայրն ահազանգում են, որարդեն երկու ամիս է, ինչ Տեր-Եսայանի կողմից հետապնդումների  են ենթարկվում, սպառնալիքներ են հնչեցվում: Ավելին`  նոր քրեական վարույթ կա նախաձեռնված՝ սպառնալիքներ հնչեցնելու համար։
 
Հիշեցնենք, որ ամուսնու՝ Գոռ Տեր-Եսայանի կողմից հետապնդումների մասին կինը՝ Լիանա Մարգարյանը, հրապարակային ահազանգել էր ՝ երեխաների հետ թաքնված է, չի բացահայտում գտնվելու վայրը, քանի որմտավախություն ունի իր ու երեխաների համար։ Մարգարյանը նշում է, որ ամուսնալուծության հարցը գտնվում էդատական փուլում, իսկ մինչ այդ ամուսինն ամեն բան անում է իր դեմ՝ սկսած ֆինանսական մեծ փոխհատուցումպահանջելուց մինչև իր ու երեխաների նկատմամբ հետախուզում հայտարարելը։
 
Լիանա Մարգարյանի քրոջ՝ Էլեն Մարգարյանի, ներկայացուցիչ, փաստաբան Գոռ Սաղոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին երկու ամիսների ընթացքում պարբերաբար սպառնալիքների դեպքեր են եղել՝Էլեն Մարգարյանի, նրա մոր, քրոջ, տատիկի, նաև՝ Գոռ Տեր-Եսայանի հարազատ եղբոր նկատմամբ, ՔԿԱրաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում Գոռ Տեր-Եսայանինմեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկտուժողների նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցներ են կիրառվել, տուժողներն օրը 24 ժամյա ռեժիմովոստիկանության ծառայողների պաշտպանության ներքո են գտնվում։
 
Ինչ վերաբերում է սպանության գործին, ապա դեպքը տեղի է ունեցել դեռեւս 2020թ.։ Քրեական գործով Տեր-Եսայանը նախ կալանավորվել էր, ապա՝ նշանակված երկու փորձաքննություններով անմեղսունակ  ճանաչվել, տեղափոխվել հոգեբուժական կենտրոն, իսկ նշանակված երրորդ փորձաքննության եզրակացությամբ՝ Գեռ Տեր-եսայանը ճանաչվել է մեղսունակ, ինչից հետո արդեն քրեական վարույթի շրջանակներում Տեր-Եսայանինկալանավորելու միջնորդությունը մերժվել էր, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվելբացակայելու արգելքը։ Սպանության գործն այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանիդատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ նախնական դատալսումների փուլում, սակայն դատական նիստերըդեռևս չեն կայացել, դատարանում քննարկման առարկա չի դարձվել անգամ խափանման միջոցի հարցը, քանի որմեղադրյալը չի ներկայանում  նիստերին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր