Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ և վիրավորներ կան       Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը    

17 հուն 2023 10:49

ՆԱՏՕ-ն գիտի, որ մենք ավելի շատ նման զենք ունենք.Պուտինը չի բացառել միջուկային զենքի օգտագործումը

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում քննարկման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին հարցին։


Երկրի ղեկավարն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը տեսականորեն հնարավոր է, եթե երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և, ընդհանրապես, Ռուսաստանի Դաշնության գոյությունը վտանգի տակ լինեն։ Նա հիշեցրել է, որ միջուկային զենքն անհրաժեշտ է անվտանգությունն ապահովելու համար, սա է պետության գոյության բանալին։




Միաժամանակ նա ընդգծել է, որ միջուկային զենք կիրառելու նման անհրաժեշտություն այս պահին չկա։


«Մենք ավելի շատ նման զենք ունենք, քան ՆԱՏՕ-ի երկրները, նրանք դրա մասին գիտեն և մեզ ստիպում են կրճատել,- շարունակել է Պուտինը,- «Առը հա (Хрен им), ինչպես ժողովուրդն է ասում»:


Դրանից հետո հանդիսատեսը ծափահարել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր