Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

17 հուն 2023 13:00

Տեսանյութ.Ես եմ Նաիրիին հեռացրել. Փաշինյանը նորից ջուր է պղտորում

«Ինչպես ամբողջ կյանքում եղել է ջուր պղտորող խմբագիր, շարունակում է վարչապետի աթոռը զբաղեցնել՝ ջուր պղտորելով, իրականության հետ կապ չունեցող հայտարարություններով»,- 24TV-ի եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Ես եմ Նաիրիին հեռացրել, նախաձեռնողներից մեկը ես եմ եղել, 91 թվականն էր: Նա տարիներով կապ չի ունեցել դաշնակցության հետ»,- ասել է պատգամավորը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Փաշինյանն անուղղակի մեղադրել է ՀՅԴ-ին՝ ահաբեկչական տրամադրություններ խմորելու մեջ:


Հիշեցնենք՝ հունիսի 15-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Ես Երևանի փողոցներում տասնյակ կիլոմետրերով քայլում եմ: Ինչի դուք կարող էիք փողոցում երբևէ, 10 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ: Կամ եթե իրենք մտնում էին սրճարան, առնվազն Ռոբերտ Քոչարյանը, հետևից դիակներ էին թողնում: Ինչի՞ եք սադրում անընդհատ, որ մենք այս բաներն ասենք:


Հիմա էլ այս ատելության ակնարկները, որ չգիտեմ՝ ահաբեկչություն, Ղարաբաղը տվեցին: Կներեք, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր հա՞, դրա համա՞ր սպանվեց, թե՞ կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց: Ընդ որում, բա ո՞նց է եղել հոկտեմբերի 27-ը. եղել է այն, որ սրճարաններում, այդ թվում դահլիճում ներկա, որոշ մարդիկ նաիրիհունանյանների հետ խոսելիս՝ «Վազգենն է ամբողջ պրոբլեմը, Վազգենը, այ Վազգենն է, այս երկրում ինչքան պրոբլեմ կա՝ Վազգենն է, այ որ Վազգենը չլինի»: Գիտեին, իրենց կադրն է չէ՞, թույլ տեղերը հոգեբանական, որ «տոչկեքի» վրա սեղմեն: Մեկը նախագահն էր՝ խմբակցություններից մեկի առաջնորդը, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որի աշխատակիցը զեկուցում էր, ասում էր՝ սենց մի մարդ կա, ասում է մտնելու եմ գնդակահարեմ խորհրդարանում: Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ քաղաքում չէր, հեռու էր, հեռու մի տեղ...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր