Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

17 հուն 2023 16:30

Հայկական ավիափոխադրողը հրաժարվել է Օմսկ-Երևան չվերթ իրականացնել

Հայկական ավիափոխադրող «Շիրակ Ավիա» ավիաընկերության կայքում տեղադրված թռիչքային քարտեզից անհետացել է Օմսկի մասին հիշատակումը։ Այդ մասին գրում է Newsomsk.ru-ն։


Վերջին մի քանի ամիսների ընթացքում  այլ ուղղությունների թվում նշված է եղել նաև Օմսկը: Այժմ մնացել են միայն Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Պերմը, Նիժնեկամսկը, Սարատովը, Ուֆան, Օրենբուրգը, Աստրախանը և Սոչին։


Օմսկն այս քարտեզի վրա հայտնվել էր անմիջապես այն բանից հետո, երբ տեղեկություն էր տարածվել մարտ ամսից «Շիրակ» ավիաընկերությունը ուղիղ չվերթ է իրականացնելու Օմսկից դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Այս երթուղու տոմսերն արդեն գործարկվել են՝ մեկ ուղղությամբ 17,3 հազար ռուբլի գնով։ Բայց հետո հայտնի էր  դարձել, որ փոխադրողը որոշել է թռիչքների մեկնարկը տեղափոխել հունիս։ Հիմա, ըստ ամենայնի, հայկական ավիաընկերությունը հրաժարվել է նաև այս ծրագրերից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր