Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

19 հուն 2023 19:12

Թարգեք Վազգենի անունից խոսել,բոլորդ գիտեիք, որ Վազգենին ու Դեմիրճյանին Մեղրիի տարբերակին դեմ լինելու համար են սպանել

«Թարգեք Վազգենի անունից խոսել, հարցեր տալ ու պատասխաններ սպասել: Դուք Վազգենի անունը տալու իրավունքը չունեք 99-ի հոկտեմբերի 27-ից սկսած: Էն պահից սկսած, որ ձեր երազած պաշտոնը պահելու համար, Մեղրիի հարց բանակցողի ոտի տակի «փալաս» էիք դարձել, հիմա դու՞ք եք Վազգենից ու բարոյականությունից խոսում»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ շարունակելով.

«Բոլորդ գիտեիք, որ Վազգենին ու Դեմիրճյանին Մեղրիի տարբերակին դեմ լինելու համար են սպանել, գիտեիք, որ Քոչարյանը Մեղրին փոխանակելու տարբերակով է բանակցում, բայց ձեզ համար մեկ էր, կուզեր թող Լոռին, կամ Սևանը տար, կարևորը ՀՀԿ-ն պաշտոնները պահեր։

Երբ 27-ի դատը արագացված էին անում ու կոծկում, դուք ու՞ր էիք, պիցցա առաքո՞ղ էիք աշխատում:

Տո «անբարոյականության սիմվոլներ», ախր ծպտուններդ դուրս չէր գալիս, Վազգենի անունը վախենում էիք տալ, Վազգենի շիրիմին էլ, եթե գնում էիք, գիշերով էիք գնում, որ Քոչարյանը չիմանա, թե չէ գործից կհանի։ Հայաստանի դժբախտությունը Ռոբն ու Սերժը չեն, իրենք երկուսով ոչինչ անել չէին կարող, եթե ձեզ նման անողնաշարները պաշտոնի ու բարեկեցության համար դրանց հենարան չդառնային»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր