Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

21 հուն 2023 11:28

Գերեզմանատան փոսի մեջ տղամարդու դի են գտել. սպանության կասկածյալը մարտեր առանց կանոների սպորտաձևի մարզիկ է

Ստացած օպերատիվ տվյալներով բացահայտվել է հունիսի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունիսի 19-ին Ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել  Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել են, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն։ 

Մինչ Ոստիկանության Աբովյանի բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կարճ ժամանակում պարզում են, որ տեղեկությունը հավաստի է, ապա հայտնաբերում են կասկածյալ Գ․Գ-ին, ում տեղափոխում են Ոստիկանության Կոտայքի բաժին։ 

Կարճ ժամանակ անց, փաստերի ճնշման տակ Գ․Գ-ն խոստովանում է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։ Դին դուրս բերելու համար ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր 15 մետր խորությունից այն դուրս են բերում։

Կայքի տեղեկություններով՝ սպանություն կատարողը մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ է։ Քննիչի որոշմամբ՝ Գ․Գ-ն ձերբակալվել է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր