Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

21 հուն 2023 13:36

Ինչո՞ւ է մետրոն կանգ առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, թե մետրոն մի քանի րոպե կանգ է առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում:


Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հրապարակման մեջ նկարագրվում է, թե իբրև «գնացքի երթևեկության ժամանակ լսելի են եղել բարձր խշշոց և անհասկանալի այլ ձայներ, ինչից հետո գնացքը մի քանի րոպե կանգ է առել թունելում»։


Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտենում բոլոր աշխատանքները տարվում են՝ հատուկ հրահանգների և ներքին անվտանգության կանոնների համաձայն։


Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ, մետրոպոլիտենի բնականոն աշխատանքների համաձայն, այսօր էլ՝ ժամը 09։52 րոպեին, մետրոպոլիտենի աշխատակիցները գնացքով մտել են Բաղրամյան – Բարեկամություն 118 պիկետ հորանները ստուգելու նպատակով։


Մեքենավարը, հրահանգի համաձայն, 30 վրկ կանգնում է, որից հետո, անվտանգության բոլոր նորմերին հետևելով և համապատասխան հագուստով, մետրոպոլիտենի աշխատակիցներն իջնում են թունել։


Ժամը 10։19-ի դրությամբ ավարտելով ստուգման աշխատանքները՝ աշխատակիցները թունելից դուրս են եկել մեկ այլ ուղևորատար գնացքով։


Հարկ ենք համարում ընդգծել, որ ամենն արվում է ուղևորների անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումն ապահովելու նպատակով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր