Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան    

21 հուն 2023 15:02

Ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի արձագանքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին հնչեցրած հայտարարություններին․


«Մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ:


ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում:


Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր