Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

21 հուն 2023 15:23

2008-2018 թվականներին Ադրբեջանը միայն ՌԴ-ից, ըստ տարբեր աղբյուրների, գնել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք

«Երեկ քննիչ հանձնաժողովում վարչապետը հնչեցրեց նաև Հայաստանի ԶՈՒ-ի համար զենքերի գնման մասին աղետալի վիճակագրությունը»:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.


 
«2008-2018 (մայիս) ընթացքում Հայաստանը գնել է ընդամենը 354 միլիարդ դրամի զենք։ ԸՆԴԱՄԵՆԸ 354 միլիարդ ԴՐԱՄԻ։ Մեկ միլիարդ դոլարից էլ քիչ։ 10 տարում։


2018 (մայիս) — 2020 Հայաստանը 608 միլիարդ դրամի զենք է գնել։ Մոտ երկու անգամ ավել, քան նախորդած տասը տարիներին։


Բայց սա միայն ներքաղաքական կոնտեքստում համեմատելու մասին չէ։


Նույն այդ 2008-2018 տարիներին Ադրբեջանը ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ, ըստ տարբեր աղբյուրների, գնել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք։ Էլ չեմ խոսում Իսրայելից, Բելառուսից, Չեխիայից զենքի գնումների մասին, որոնց հանրագումարային արժեքը ևս միլիարդավոր դոլարներ կկազմի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր